National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
14.01.2021
Քննարկվել են դատական համակարգին վերաբերող օրենսդրական նախագծեր
1 / 5

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը` Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ, հունվարի 14-ին շարունակել է նիստի աշխատանքը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը ներկայացրել է Կառավարության հեղինակած ««Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ Քարտուղարությունը կստանձնի վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակից բխող լիազորություններ, ինչպես նաեւ իրականացվելիք գործառույթները կհամապատասխանեցվեն Սահմանադրությամբ եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքով ամրագրված դրույթներին:

Հարակից զեկուցող պատգամավոր Վահագն Հովակիմյանն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին: Այն ստացել է դրական եզրակացություն:

««Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը:

Արձանագրությունն ստորագրվել է 1989թ. դեկտեմբերի 15-ին: Արձանագրությամբ ամրագրվում է, որ արձանագրության Կողմ պետության իրավազորության ներքո գտնվող ոչ մի անձ չպետք է ենթարկվի մահապատժի, եւ յուրաքանչյուր Կողմ պետություն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները իր իրավազորության շրջանակներում մահապատիժը վերացնելու համար: Նշվել է, որ արձանագրության վավերացումը կնպաստի Հայաստանի ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների պայմանագրային մարմինների, մասնավորապես Մարդու իրավունքների կոմիտեի հետ փոխգործակցության ամրապնդմանը՝ բարձրացնելով մարդու իրավունքների ոլորտում ՀՀ միջազգային հեղինակությունը:

Հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է, որ մահապատիժը՝ որպես պատժի տեսակ, չի կարող գոյություն ունենալ քաղաքակիրթ աշխարհում: Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ արտադատական մահապատժի իրագործումն անթույլլատրելի եւ դատապարտելի է: Այն, դիտարկվում է որպես ռազմական հանցագործություն, միջազգային իրավունքի կոպիտ խախտում: Անդրադառնալով Հադրութի դեպքերին՝ բանախոսը Ադրբեջանի իշխանության կողմից իրականացրածը համարել է արտադատական մահապատժի իրագործում, որի առնչությամբ հայկական կողմը համապատասխան իրավական գործընթացներ է սկսել: Վլադիմիր Վարդանյանը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին: Այն ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Նազելի Բաղդասարյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հակիրճ  ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություններ են ստացվել Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակից եւ Կառավարությունից, որոնք ընդունվել են:

Լրամշակված օրենսդրական նախագիծն ստացել է դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Սերգեյ Ատոմյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով ծանուցման եղանակի ներմուծումը կնպաստի քննչական գործողությունների կամ դատական նիստերի մասին դատավարության մասնակիցներին տեղեկատվությամբ ապահովմանը՝ դարձնելով օպերատիվ եւ հարմարավետ՝ խուսափելով թղթային եղանակով ծանուցման համար ծախսվող ժամանակի, ռեսուրսների եւ գումարի վատնումից: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ստացվել են տեխնիկական բնույթի առաջարկություններ, որոնք ընդունվել են:

Հարակից զեկուցող Աննա Կարապետյանն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Լրամշակված օրենսդրական նախագիծն ստացել է դրական եզրակացություն:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

Երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Արփինե Դավոյանի, Քրիստինե Պողոսյանի, Վահագն Հովակիմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Վլադիմիր Վարդանյանի ներկայացմամբ՝ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի համար սահմանված ոչ պակաս, քան 3 տարվա տվյալ դատարանի դատավորի փորձառության սահմանափակումը կհանվի՝ հնարավորություն տալով տվյալ պալատի այլ դատավորներին, որոնք ունեն առնվազն երեք տարվա դատավորի փորձառություն եւ բավարարում են օրենքի 134-րդ հոդվածով սահմանված մյուս պահանջների, առաջադրվել Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնում:

Հարակից զեկուցող Սերգեյ Ատոմյանն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Լրամշակված օրենսդրական նախագիծն ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախորդ օրը քննարկված եւ առաջարկների հիման վրա լրամշակելու նպատակով հետաձգված «ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» օրենքի նախագծին եւ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթներին:

Սպառելով օրակարգը՝ հանձնաժողովն ավարտել է աշխատանքը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am